Մշակութային Երևանը` ՌԴ մշակութային մայրաքաղաքում. ավարտվեց քաղաքապետի այցը Սանկտ Պետերբուրգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի պատվիրակությունը պաշտոնական այցի երկրորդ օրը այցելել է Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների 186 եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան պատվիրակության անդամների հետ այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետ երևանյան պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին:

Երևանի օրերը նշելու ընթացքում Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: 18-րդ դարի երկրորդ կեսին Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և համայնքի նվիրատվություններով կառուցված տաճարն այսօր Սանկտ Պետերբուրգի հայերի մշակութային ու հոգևոր կենտրոնն է:

Մշակութային միջոցառումների շրջանակում Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ինքնակենսագրական մոնոներկայացումը: Հանդիսատեսը ներկայացման շնորհիվ ծանոթացել է արցախյան պատերազմի տարիներին հեղինակի մանկության պատմությանը:

Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը Սանկտ Պետերբուրգում ամփոփվել է Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ: Արարողությանը մասնակցել են Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, կառավարության անդամներ, գիտության, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:Պաշտոնական ընդունելության ժամանակ պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը հանդիսավոր կերպով քաղաքապետ Հայկ Մարությանին է հանձնել Երևանի 2800-ամյակի դրոշը, որը 195 օր եղել է տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:

Հայերեն العربية

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան