Գյումրիում հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել։ Կենտրոնի, ինչպես նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի նախաձեռնությամբ հիշատակի միջոցառման մասնակիցները եղան Գյումրու «Թիվ 2 գերեզմանատանը» Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ: Մինչ պսակադրությունը, որին մասնակցեցին նաևմարզային եւ քաղաքային իշխանությունների Գյումրու կայազորի ներկայացուցիչներ, ռուս ուղղափառ եկեղեցու հովիվ հայր Տիմաֆեյը կատարեց հոգեհանգստի կարգ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը:

Եղբայրական գերեզմանը կառուցապատվել է 1975 թվականին: Ամեն տարի այս օրը հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհած տարբեր ազգերի ավելի քան հարյուր զինվորների հիշատակի կարգ է կատարվում այստեղ: Ամփոփված են հիմնականում այն զինվորականների աճյունները, ովքեր, վիրավորվելով Մեծ Հայրենականի ժամանակ, բուժման նպատակով բերվել էին Հայաստան՝ զինվորական հոսպիտալ:

«Ամեն տարի բարի ավանդույթի նման մենք հավաքվում ենք այստեղ՝ հիշատակելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության: Մեր երկրները ուս ուսի անհավանական մի բան արեցին՝ մեզ ապրելու, քաղաքներ ու մեր ապագան կառուցելու հնարավորություն տալով: Ու նրանք այդ ամենն անում էինհաղթանակի հավատով»,-«Արմենպրես»-ին ասաց 102-րդ ռազմաբազայի ռազմաքաղաքական հարցերով մասնագետ Կամո Ցուգունյանը:

Ավելի ուշ ներկաները ծաղիկներ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին «Մայր Հայաստան» հուշարձանի տարածքում տեղակայված անմար կրակի մոտ: Իրենց զինակից ընկերների հիշատակը հարգելու էին եկել Մեծ Հայրենականի գյումրեցի վետերանները:

1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Առանց պատերազմ հայտարարելու գերմանական զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա: Պատերազմին զոհ գնաց ավելի քան քսանյոթ միլիոն մարդ: Խորհրդային մյուս երկրների հետ պատերազմին մասնակցում էին նաեւ հայեր, նրանցից 350 հազարը իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը