Երևանի կենտրոնում մեկ քմ տարածքի արժեքը սահմանվել է 700 հազար դրամ. Սարհատ Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որ այն ռիսկային խավը, որ մինչև հիմա գույքահարկ չի տվել, կամ քիչ է տվել, իրենց վրա շատ ճնշում չլինի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտարկելու գործընթացին:

«Հիմնական թիրախը լինելու է թանկ գույքը: Սա իմ դիրքորոշումն է, բայց երբ կամփոփենք պրոցեսը, ավելի մանրամասն կներկայացվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Սարհատ Պետրոսյանը նկատեց, որ այսօր Երևանի կենտրոնում մեկ քմ հողի շուկայական արժեքը 60 հազար դրամ է, բայց որոշ տեղեկում հողի մեկ քմ-ն կարող է հասնել մինչև 500 հազար դրամի: «Շրջանառվող նախագծով Երևանի կենտրոնում այդ 60 հազար դրամանոց գույքը դարձել է 330 հազար դրամ, այսինքն 5,5 անգամ ավելացել է: Սա հողի համար, իսկ բնակելի տարածքի մեկ քմ-ի համար աճը մոտ երեք անգամ է լինում: Երևանի կենտրոնում մեկ քմ տարածքի արժեքը սահմանվել է 700 հազար դրամ: Խոսքը նորակառույց, երկաթբետոնե շենքերի մասին է, որոնց շուկայական արժեքը այսօր մեկ մլն դրամից էլ ավելի է»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ դրույքաչափի նվազում է լինելու, բայց թե որքան, չի կարող ասել:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ բոլոր դեպքերում իրենց կողմից սահմանված արժեքները շուկայականից ցածր են:

Հայերեն العربية

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել