Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/979027.jpg)
«Շուտով Օրբելիանիների նախկին պալատը կհանդերձվի գույքով, որը Վրաստանում մինչ այդ օգտագործել են բնակելի նստավայրերի կահավորման համար: Մենք այդպիսի կահույք գտանք տեղական ընտանիքներում, մի մասն Էլ ընտրել ենք արտասահմանում: Հարկ Է նշել նաեւ այն, որ երկրորդային կահույքի ձեռքբերումը մեզ համար ավելի արդարացված Էր նաեւ ֆինանսական առումով»,- ասել Է Մոիսցրապիշվիլին ճեպազրույցում:
Հենց որ Օրբելիանիների պալատը վերականգնի իր պատմական տեսքը, այնեղ թանգարանային տարածք կբացվի: Արվեստի ոլորտի խրախուսման եւ աջակցման նպատակով պալատում նաեւ կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հաղորդել Է Sputnik-ը: