Արցախ

Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը քննարկել են Երեւանի եւ Արցախի մայրաքաղաքի ու շրջանների համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը քննարկել են Երեւանի եւ Արցախի մայրաքաղաքի ու շրջանների համագործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարեւոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում