Հասարակական

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ»ծառայությունից, ջրբացթողումները սկսվել են հունիսի 9-ից, ու հունիսի 10-ի դրությամբ արդեն լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 1 միլիոն 405 հազար խորանարդ մետր: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 10-ին Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սեւան թունելային ջրատարով 2019 թվականի ապրիլից մինչեւ հունիսի 10-ը Սեւանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 827 հազար խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում