Հայաստանը ներդնում է այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գնում է այլընտրանքային պատիժների, այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների, կալանավորների վրա տարեկան ծախսվող գումարի չափի վերաբերյալ: Նա առաջարկեց, որ տուգանքը որպես պատժատեսակ լինի ավելի լայնածավալ` նաև ծախսերից խուսափելու համար:

«Կառավարությունը ներդնում է այլընտրանքային պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը: Մեր կառավարությունը գնում է այս ինստիտուտները ներդնելու ուղղությամբ: Հիմա աշխատանքներ են տարվում էլեկտրոնային հսկողության սարքավորումները դնելու ուղղությամբ: Եթե կարելի է փախանման միջոց ընտրել չհեռանալը և դրանց զուգակցել այլ խափանման միջոցներ, կարելի է դա իրականացնել` խուսափելու մարդկանց քրեակատարողական հիմնարկներում պահելուց: Բացի դրանից, մշակել ենք ռազմավարություն, որ պատժողական քաղաքականությունից անցնենք վերականգնողական քաղաքականությանը: Այդ ռեժիմները պետք է փոփոխվեն, անձը պետք է իր վարքագծով ցույց տա, որ ուղղվել է, և ռեժիմների փոփոխությամբ հասնի ընդհուպ բաց ռեժիմի»,-ասաց Զեյնալյանը:

Նա նշեց, որ ավելի քան 8 մլրդ դրամ է ծախսվում քրեակատարողական ծառայության վրա: Վերջերս հաշվարկ են կատարել` հաշվարկել են տեղում պատրաստվող սնունդը` դրսում պատվիրելու համատեքստում: Օրական 1200 դրամի չափ է կազմում միայն սննդի վրա ծախսվող գումարը:

Հայերեն

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ