Հասարակական

«Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

 «Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը հունիսի 10-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, գործողություններ են կատարվում»,-տեղեկացրին ոստիկանությունից: Դանիելյանըտարվել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

Լրատվամիջոցները նշում են, որ Դանիելյանը հունիսի 9-ին ուղիղ եթերում սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում