Գեղհովիտում եւ Ծովասարում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում 2019 թվականի հունիսի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթող են ճանաչվել գործող համայնքապետեր Վարդան Պողոսյանը եւ Արտաշես Մխիթարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, Գեղհովիտում գրանցված 4585 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2361 ընտրող, որոնցից 789-ը քվեարկել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված Վարդան Պողոսյանի օգտին: Երկրորդ տեղում է անկուսակցական, ինքնաառաջադրված Նաղաշ Հակոբյանը, ում օգտին տրվել է 678 ձայն: 389 ձայն շահել է Մակիչ Իսպիրյանը, 198 ձայն՝ Ուրարտու Սաֆարյանը, 156 ձայն՝ Տիգրան Սուքիասյանը: Քվեարկված մյուս թեկնածուները եւս անկուսակցական են:

Ծովասարում, ի տարբերություն Գեղհովիտի, համայնքի ղեկավարի պաշտոնը վիճարկում էին երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Արտաշես Մխիթարյանը եւ անկուսակցական Բաբիկ Հակոբյանը: Ծովասարում գրանցված 2093 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 797 ընտրող, որոնցից 523-ը քվեարկել են Արտաշես Մխիթարյանի օգտին: Բաբիկ Հակոբյանը շահել է 255 ձայն:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ