Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 8ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր հնարավորությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրում նշված գերակայությունները և սպասվող բարեփոխումների տրամաբանությունը: Մհեր Գրիգորյանը կարևորել է տարբեր ոլորտներում բարեփոխումների տեսանկյունից օրինակելի երկիր՝ Սինգապուրի հետ փորձի փոխանակումն ու հարաբերությունների ընդլայնումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում