Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդունելի չի համարում ԱԺ հանձնաժողովներում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկմանը զուգահեռ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի անցկացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

«ԱԺ-ում քննարկվում են 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները: Եվ արտահերթ նիստին զուգահեռաբար ընթանում են այդ քննարկումները: Դրա համար մենք ստիպված եղանք ընդհատել բյուջեի կատարման նախնական քննարկումները՝ վազելու դահլիճ՝ արտահերթ նիստերին մասնակցելու»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ հասկանում է որոշ օրենքների հրատապությունը, այդ թվում նաև Հարկային օրենսգրքի փոփոխության հրատապությունը, սակայն չի ընդունում այն, որ ընդհատվում է ԱԺ խորհրդի կողմից հաստատված ժամկետացանկը, որով նախատեսում էին կարևորագույն քննարկումներ: Թանդիլյանը խնդրեց, որ դա լինի վերջին անգամ, որ նման կարևորագույն օրենքների քննարկումներն անցկացվեն բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էին 2018թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համար նախնական քննարկումները: ԱԺ արտահերթ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում