Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների անցկացման հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե Ադրբեջանի կողմից առանց հայտարարելու զորավարժություններ անցկացնելն արդյո՞ք դեմարշ չեն համաշխարհային, միջազգային հանրությանը: «Հայաստանի համար սա առիթ ու հիմք չէ արդյոք դիմելու ՄԱԿ անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի դոսյեն վերանայելու համար»,-հետաքրքրվեց Ուրիխանյանը:

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց՝ հարցը մաս է կազմում ավելի լայն մտահոգությունների, որոնք կապված են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հետ: «Հարցը կարելի է բարձրացնել ամենուր, դա արվում է միջկառավարական մակարդակով: Կոնկրետ այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է, և ԵԱՀԿ շրջանակներում այս հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելով», - պատասխանեց Զուրաբ Մնացականյանը։

Տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում