Կարկուտից տուժած համայնքներում վնասի չափերը պարզվում են. Տիգրան Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում օրերս տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքներում վնասի չափերը պարզվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց. որ համայնքային, մարզային հանձնաժողովներ կան, որոնք աշխատանքներ են տանում տեղերում՝ գնահատելու վնասի չափը։ «Այնուհետև վնասի գնահատված չափը փոխանցվում է նախարարությանը, որը հետո ամփոփում է։ Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ անցյալ տարի առաջին անգամ բնական աղետներից տուժած գյուղացիներին գումարային աջակցություն է տրամադրվել։ «Փոխհատուցման չափի հետ կապված պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում որքան շատ կլինեն նման դեպքերը։ Նախորդ տարի փոխհատուցումը տեղի ունեցավ աշնանը։ Մենք կարծում ենք, որ տվյալները ամփոփելուց հետո նոր կկարողանանք փոխհատուցման չափի վերաբերյալ որևէ բան ասել»,-հավելեց նախարարը։

Օրերս տեղացած կարկուտը վնասներ էր հասցրել Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք ցանքատարածությունների։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան