Հասարակական

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզի համայնքներին

1 րոպեի ընթերցում

Ուժեղ քամին ու կարկուտը  վնասներ  է հասցրել Շիրակի մարզի համայնքներին

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել: Քամու հետևանքով Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը և գցել փողոց՝ ճանապարհը դարձնելով անանցանելի, իսկ տան մուտքն ու ելքը արգելափակել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկվել:

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել նաև Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ: Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում