Սեւանա լճի մակարդակը դեռ չի հավասարվել նախորդ տարվա նույն օրվա նիշին

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Սեւանա լճի մակարդակը, չնայած այս տարվա անցած հինգ ամիսների ընթացքում բարձրացել է ավելի քան 35 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հունիսի 3-ի համեմատ դեռեւս ցածր է մնում 2 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի հունիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 77 սանտիմետր նիշի դիմաց:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 88 միլիոն 459 հազար խորանարդ մետր ջուր: Իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումներ հունիսի 4-ի դրությամբ դեռեւս չեն իրականացվել: Հունիսի 3-ին Սեւանա լիճ թափվող եւ ամենաջրառատ գետը համարվող Արգիճիի ելքը կազմել 13,4 խորանարդ մետր վայրկյան:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը