Հասարակական

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները չեն ստանա աջակցություն. փոփոխություն նախագծում

3 րոպեի ընթերցում

 Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները չեն ստանա աջակցություն. փոփոխություն նախագծում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծումառաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը առաջարկել է փոփոխություններ: Արդյունքում նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գաբրիելյանը փոփոխությունները ներկայացրեց հունիսի 3-ի լիագումար նիստում:

«Օրենքն ավելի որոշակի դարձնելու համար մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին: Դրանք քննարկվել են պետաիրավական հարցերի հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: 2-րդ հոդվածի 2-րդ մաս ենք ավելացրել, որով նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում վնասվածք են ստացել, բայց այդ գործողությունների ժամանակ իրենց մասնակցությամբ քրեական հետապնդման չեն ենթարկվել. կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով»,-ասաց Գաբրիելյանն ու պարզաբանեց՝ ոստիկանները, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով աջակցություն չեն ստանա:

Այդ ոստիկանները աջակցության իրավունք կարող են ստանալ այն դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով կամ անձն արդարացվի դատարանի վճռով:

Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ նախագծում հստակեցրել են, թե ինչ են հասկանում միջին կամ ծանր աստիճանի վնասվածք ասելով: Քաղաքացիները նաև պետք է կառավարությանը ներկայացնեն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որպեսզի հիմնավորված լինի նրանց պատճառված վնասը:

Նախագծի համահեղինակներ են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը ու Լենա Նազարյանը: Աջակցություն տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում