Հասարակական

Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմն աշխատանքային այցով Երևան է ժամանել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմն աշխատանքային այցով Երևան է ժամանել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության անդամները Պետական եկամուտների կոմիտեում հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

Այցի ընթացքում քննարկվել են տարանցման դեպքում ուղևորների ուղեբեռի հայտարարգրմանն ու մաքսային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին, ռիսկերի կառավարման համակարգին, ուղևորների մասին նախնական տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաև Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով (СИТЕС) նախատեսվող հսկողությանն ու մաքսանենգ ճանապարհով վերջիններիս փոխադրմանը:

«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է նաև «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններ՝ հենց տեղում գործող ընթացակարգերին ծանոթանալու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում