Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2019 թվականի առաջին 4 ամիսների հանրագումարով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Առաջին եռամսյակում տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել եւ տնտեսական աճի թիվը ավելի բարձր է, քան տնտեսական ակտիվությունը։ Եռամսյակի տնտեսական աճի թիվը եղել է 7.1 տոկոս, եւ 9.2 տոկոս՝ չորրորդ ամսվա տնտեսական ակտիվության աճը, 7 տոկոս եղել է 4 ամիսների տնտեսական ակտիվության աճը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ տարվա 6 ամիսների կտրվածքով կարձանագրվի 7 տոկոս տնտեսական աճ։

Դիտարկմանը, թե արտահանման և ներկրման անկում կա, Տիգրան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են: «Դրանցից մեկի օրինակով ես պարզաբանեցի, որ, օրինակ, «Արմենալ»–ի դեպքում մինչեւ առաջին եռամսյակը պահպանվում էր արտաքին շուկաների որոշակի սահմանափակում՝ պայմանավորված նրանով, որ բաժնետերերի հետ կապված որոշակի սանկցիոն միջոցառումներ կային դրսի շուկաներում, դրանք սակայն արդեն ըստ էության հանված են, 4-րդ ամսվա ցուցանիշը վկայում է, որ նրանք շարունակում են ընդլայնվել։ Հաջորդ ամիսների համար ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ եւ այն դիրքերում, որտեղ ունեինք ժամանակավոր նվազեցումներ, ունենք վերականգնման միտումներ»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում