Հասարակական

Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 26-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացել, որԱրմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծխառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա.Ս.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս.Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում