Թուլուզի համալսարանը Հայաստանին սուպերհամակարգիչ կնվիրի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ,մայիսի 24-ին կազմակերպել էր տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվել է բացառիկ սուպերհամակարգիչը, որն այս տարի Հայաստանին կնվիրի Թուլուզի համալսարանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում:

Սուպերհամակարգիչը նորարարական հնարավորություններ է ընձեռում ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: Այն կարող է ձևավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվեն կարևորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը: Սուպերհամակարգիչը լայն կիրառություն կգտնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, գիտությունը և բնապահպանությունը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել և նախաձեռնությունը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու ճանապարհին այսպիսի գործիքների առկայությունը կարևոր է: Տեխնոլոգիական այս դարաշրջանում, երբ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և տնտեսության մեջ կիրառումը կարևոր գործիք են դառնում, մենք նման սարքերի օգտագործումը կարևորում ենք և նշանակալի համարում»,-նշել է նախարարը՝ իր գոհունակությունը հայտնելով համագործակցության համար: «Վստահ եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, և մեր ֆրանսիացի գործընկերները մեզ կօժանդակեն այս հարցում, քանի որ դրական փորձ ունեն»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Շնայդեր Էլետրիկ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ավետիք Քալանթարյանը ներկայացրել է Հայաստանում սարքի տեղադրման արդյունքում ակնկալվող արդյունքները, իսկ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը սուպերահամակարգչի կիրառելիության համար անհրաժեշտ պայմանները և գործածությունը տարբեր ոլորտների համար:

Հայերեն

Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը

Մայիսի 15-ի միջոցառումների անոնս

«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է մրցույթ 2025-2026 ուստարվա կրթավճարների տրամադրման համար

Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձի գործով նախաքննությունը շարունակվում է

Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ

Գյումրիում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Թրամփը շքեղ ընդունելության է արժանացել Կատարում՝ ուղտերով և Cybertruck-ներով

Հակոբ Սիմիդյանն ու Ալեսսանդրո Ֆերրանտին քննարկել են բնապահպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԱԺ պատգամավորները եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին