Սպորտ

Բռնցքամարտիկներն անընդունելի են համարում հավաքականի կազմի ընտրությանը ՀԱՕԿ-ի միջամտելը

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկներն անընդունելի են համարում հավաքականի կազմի ընտրությանը ՀԱՕԿ-ի միջամտելը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները անընդունելի են համարում ՀԱՕԿ-ի` հավաքականի կազմի ընտրությանը միջամտելը:

«Այն, ինչ հիմա կատարվում է ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև, տանում է միայն մարզաձևի անկմանը: Հիմա, երբ մարզիկները պետք հանգիստ շրջան ապրեն և կենտրոնանան միայն առաջիկա մրցաշարի վրա, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` ՀԱՕԿ-ը խոչընդոտում է մարզիկներին, որ չմասնակցեն Եվրոպական խաղերին՝ «նրանց փոխարեն իրենց նախընտրելի մարզիկներին ուղարկելու համար»: «Եթե մեզ չեն ֆինանսավորվում, նշանակում է՝ չենք էլ մասնակցելու խաղերին»,-շեշտել է նա:

Օրեր առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ ՀԱՕԿ-ը և սպորտի նախարարությունը հանդիպում է ունեցել մարզիչների հետ` նրանց պարտադրելով Եվրոպական խաղերի համար թիմում ընդգրկել այլ մարզիկների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում