Հասարակական

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ կտա 1591 շրջանավարտ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ կտա 1591 շրջանավարտ

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ ավագ դպրոցներին, նախնական տվյալներով այս տարի հրաժեշտ է տալու 1591 շրջանավարտ, որոնցից 1165-ը Գեղարքունիքի մարզպետարանի, 426-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, մարզպետարանի ենթակայությամբ գործող 89 միջնակարգ դպրոցներին հրաժեշտ է տալու 1165 շրջանավարտ, որոնցից երկուսը ոսկե մեդալի հավակնորդներ են: Մարզի միջնակարգ ու հիմնական դպրոցների իններորդ դասարանն ավարտելու են 2508 աշակերտ: Մայիսի 26-ին նրանք կենտրոնացված կարգով առաջին քննությունը կհանձնեն Հայոց լեզու առարկայից: Նրանց հետ միատեղ են քննություն հանձնելու նաեւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող Ծաղկունքի բաց դպրոցի եւ Վարդենիկի կրթահամալիրի իններորդ դասարանի աշակերտները՝ թվով 38 հոգի: Կենտրոնացված քննությունները կայանալու են արդեն ձեւավորված քննական 20 կենտրոններում: ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստմամբ՝ Գավառի ավագ դպրոցն այս ուսումնական տարում տալու է 38, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 57, Մարտունու ավագ դպրոցը՝ 79, Սեւանի ավագ դպրոցը՝ 86, Վարդենիսի ավագ դպրոցը՝ 57, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 50, Վարդենիկի կրթահամալիրը՝ 51 եւ Ծաղկունքի բաց դպրոցը՝ 8 շրջանավարտ: Ոսկե մեդալի մեկական հավակնորդներ են ներկայացրել Մարտունու եւ Սեւանի ավագ դպրոցները:

«Վերջին դաս» եւ §Վերջին զանգ» միջոցառումները կայանալու են մայիսի 24-ին:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում