Սպորտ

Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ. Պիրս Մորգանը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ. Պիրս Մորգանը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային ԶԼՄ-ներում և լրագրողների շրջանում:

«Արմենպրես»-իհաղորդմամբ` հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգան «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կրկին անդրադարձել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. «Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչ մեկ ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակչում քանի որ հա՞յ է: Խայտառակություն»:

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար:Պիրս Մորգանը «Արսենալ»-ի մոլի երկրպագու է:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին, Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում