ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ընդունելություն ի պատիվ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մայիսի 16-ին հյուրընկալել է ընդունելություն` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետ Լևոն Ավդոյանի` գրադարանում իր ավելի քան 40-ամյա գործունեության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հետ համատեղ, որը 1974թ. հիմնված գիտական կազմակերպություն է, որի նպատակներն են հայագիտության զարգացումը` որպես ուսումնական ճյուղ, և հայ մշակույթի ու հասարակության ուսումնասիրության խթանումը:

Միջոցառմանը ներկա են եղել ականավոր գիտնականներ ամերիկյան ու միջազգային տարբեր գիտական կառույցներից, այդ թվում` Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար Մարի-Ջեյն Դիբը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնն ու Ջոն Էվանսը, դիվանագետներ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունից, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հայ համայնքի անդամներ: Միջոցառման ընթացքում Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ Պետրոս Տեր-Մաթոսյանը Լևոն Ավդոյանին հանձնել է ընկերակցության անդրանիկ «Lifetime Achievement» պարգևը:

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում ընդգծել է դոկտոր Ավդոյանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների բնագավառում և նրա բազում գիտական նվաճումները, և շնորհակալություն հայտնել նրան` իր կարևոր պաշտոնում երկարամյա ծառայության համար: Դեսպանը հատկապես կարևորել է դոկտոր Ավդոյանի ջանքերն իր գործունեության ընթացքում մի շարք կարևորագույն նախագծերի կյանքի կոչման հարցում, այդ թվում` 2012թ. առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայագիտական տարբեր թեմաների շուրջ Վարդանանց օրվա դասախոսությունների շարքը, նրա աջակցությունը 2018թ. Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարված լայնածավալ աշխատանքը` գրադարանի հայկական հավաքածուի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով:

Հայերեն English

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի