Գյումրիում նշանավորեցին ՌԴ սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95–ամյակը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 20-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ ի նշանավորումն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95-ամյակի: Ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։ 1921 թվականից ի վեր գործող ջոկատը հնագույններից է ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև՝ ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ է գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շնորհավորելով սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման առթիվ ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին ջոկատի անձնակազմին փոխանցեց նաև ՌԴ սահմանապահ ուժերի ղեկավարության շնորհավորանքները: «Ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ իրականացվում է պետական սահմանի անվտանգությունն ու պահպանությունը: Դուք ապացուցում եք ձեր նվիրումը հայրենիքին ու զինվորական գործին: Շնորհակալ ենք ձեր բազմավաստակ ծառայության ու զինվորական գործին անխախտ նվիրումի համար՝ մաղթում անկոտրում կամք, լավատեսություն ու առողջություն»,- նշեց գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին՝ ընդգծելով հայ-թուրքական սահմանի հսկողության կարևորությունը, որն արդեն տարիներ շարունակ իրականացնում է այս ջոկատը:

Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Մաքսիմ Գուստյակը, շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ խոսքերի համար, փաստեց, որ ջոկատի անցած ուղին հեշտ չի եղել՝ բազում դժվարություններ ու փորձությունների է հանդիպել, բայց այս ողջ ընթացքում լավագույնս է կատարել իր առջև դրված խնդիրները:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ շնորհավորական խոսքեր հնչեցին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից: Հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայության ու կատարած մեծ աշխատանքի մասին խոսեց միացյալ խմբավորման հրամանատարգեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: «Ես նույնպես իմ ու միավորված խմբավորման անունից շնորհավորում եմ ջոկատին այս նշանակալից տոնի առթիվ: Սահմանապահը պետության վահանն է՝ ցանկացած եղանակի գիշեր ու ցերեկ ձեր ջոկատը հսկում է սահմանի անվտանգությունը: Ձեր շնորհիվ մեր սահմանին խաղաղություն ու հանգստություն է: Շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, բարեկեցություն հաջողություն՝ ի բարօրություն մեր երկու պետությունների»,-նշեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը