Դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացով պայմանավորված աշխատակիցները չեն կարողանում մտնել աշխատավայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացով պայմանավորված դատարանների աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել աշխատավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սահմանադրական դատարանի մուտքը փակած քաղաքացիները թույլ չտվեցին դատարանի աշխատակցին, ով ներկայացավ որպես հաշվապահ, մտնել աշխատավայր:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտք փակելու հետևանքով դատավոր Դավիթ Բալայանը նույնպես չկարողացավ ներս մտնել: Նա փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն հավաքված քաղաքացիները խոչընդոտեցին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ կոչ էր արել քաղաքացիներին առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:

Քաղաքացիներն արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի, Ավանի և Նոր Նորքի, Արաբկիրի նստավայրերի շենքերի մուտքերը: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացը մեկնարկել է նաև մարզերում:

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ:

Հայերեն العربية English

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ