Մշակույթ

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ 2019» երգի համաեվրոպական մրցույթում մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 492 միավորով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա կատարեց «Arcade» երգը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիան, իսկ երրորդը՝ Ռուսաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մցույթի եզրափակիչն անցկացվեց մայիսի 18-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը:

Եզրափակիչում հաղթանակի համար պայքարեց 26 երկիր` Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան:

Հայաստանի քվեարկության արդյունքները հայտարարեց 2014 թվականին մրցույթին մասնակցած Արամ MP3-ը: Մեր երկիրը 12 միավորը տվեց Շվեդիային:

Որպես հատուկ հյուր եզրափակիչում տպավորիչ ելույթ ունեցավ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան` կատարելով «Future» (Ապագա) երգը:

Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը, որը «Walking out» երգով փայլուն էր ներկայացել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, դուրս էր մնացել եզրափակիչից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում