Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է վիրահատություն լապարասկոպիկ եղանակով, ինչը հնարավոր է դարձել համապատասխան նորագույն սարքի ձեռքբերմամբ եւ մայրաքաղաքի §Էլիտմեդ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Գավառի բժշկական կենտրոնում կատարվեց լեղապարկի առաջնային լապարասկոպիկ վիրահատությունը §Էլիտմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ Իշխան Իշխանյանի մասնակցությամբ: Բժշկական նորագույն սարքավորումը կենտրոնը ձեռք էր բերել բոլորովին վերջերս: Վիրահատությունն անցել է բարեհաջող՝ 30 րոպե տեւողությամբ: Բժշկվածը դուրս է գրվել երրորդ օրը եւ անցել աշխատանքի տասնհինգերորդ օրը:

«Մայիսի առաջին կեսի դրությամբ մեզ մոտ կատարվել է լապարասկոպիկ երկու վիրահատություն: Առայժմ վիրահատությունն իրականացնելու են մայրաքաղաքից հրավիրված մեր գործընկերները, մինչեւ որ վերապատրաստման ուղարկված մեր մասնագետը կվերադառնա իր աշխատանքին: Այս եղանակով կկատարվեն նաեւ գինեկոլոգիական եւ այլ կարգի վիրահատություններ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայնացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին: Այս նորույթը հնարավորություն կտա շատ հիվանդների՝ բուժվելու հայրենի քաղաքում՝ մայրաքաղաքը թոթափելով ծանրաբեռնվածությունից, միաժամանակ մի քայլ է՝ հետագայում լապարասկոպիկ վիրահատությունների բաժանմունք ունենալու համար»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը