Տիգրան Ավինյանը նախարարությունների թվի կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի նախնական փուլն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարարությունների թվի կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի նախնական փուլն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ: «Առաջին հերթին մենք ընդհանուր ռազմավարություն ենք որդեգրելու քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման համար», - ասաց նա՝ դժվարանալով պատասխանել, թե քանի փոխնախարար կլինի ամեն մի նախարարությունում:

«Գործառույթներից ելնելով է որոշվելու, գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյոք թերբեռնված կամ գերբեռնված են եղել այդ փոխնախարարները ու ըստ ֆունկցիաների ու գործառույթների, քանակները կհստակեցվեն», - նշեց Ավինյանը՝ հավաստիացնելով, որ դեռևս զանգվածային կրճատումներ չկան և դեռ չեն էլ պլանավորվում:

« Պետական ծառայության համակարգը արդյունավետ չի գործում: Այն վերանայումների կարիք ունի:Ես ենթադրում եմ, որ «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք որոշ միջոցառումներ նաև նախաձեռնելու ենք այն քաղծառայողների համար, որոնք դուրս են մնալու քաղծառայության համակարգից», - ասաց Տիգրան Ավինյանը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան