Հասարակական

Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:

«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների: Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս ակտիվությունը պայմանավորում եմ երկկողմանի ինժեներական աշխատանքներով: Ձմռանից հետո, գիտեք, գարնանը որոշ ինժեներական աշխատանքներ են կատարվում, առաջնագիծն աշխուժանում է: Հայաստանի Զինված ուժերը շարունակում են իրենց աշխատանքը՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը վերահաստատեց իր այն հայտարարությունը, համաձայն որի հայկական բանակը զինվում է շատ խիստ: «Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,-ասաց նախարարը: Լրագրողների հարցին, թե արդյոք այդ գործողություններով տարածաշրջանում սպառազինության բալանսը վերականգնվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում