ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային Ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։