«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շուտով կշարունակի բնականոն թռիչքներ իրականացնել 24-ժամյա ռեժիմով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաև ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչև մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թռիչքուղին ունի 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1-ին և իրականացվում են 12 մլն ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում:

Լրագրողների համար մայիսի 7-ին կազմակերպվել էր այց «Զվարթնոց»՝ ականատես լինելու թռիչքուղու վերանորոգման վերջին աշխատանքներին: Տեխնիկան, չնայած ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններին, ամբողջ հզորությամբ աշխատում էր:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են3 փուլով:

«Ասֆալտի ծածկույթի «ծառայելու» ժամկետը 10 տարի է, սակայն շահագործման ընթացքում ճիշտ սարքավորումներ օգտագործելով մենք կարողացել ենք երկարացնել «ծառայության» ժամկետը: Այս վերանորոգումից հետո ամենաքիչը 15 տարի թռիչքուղին կգործի»,- նշեց Միրզոյանը:

Վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են նոր նյութեր՝ պոլիմերներ, որոնք ավելի են ամրացնում ձյութի կպչողականությունը, ընդհանուր ասֆալտ-բետոնի խառնուրդի ամրությունը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջերն ընդգծեց, որ կատարված աշխատանքի ընթացքում օգտագործվել և օգտագործվում են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները:

Աշխատանքներում բարձր որակ, ինչպես նաև միջազգային լավագույն ստանդարտներ ապահովելու նպատակով նորոգման աշխատանքներն իրականացվել են Գերմանիայից Հայաստան ներմուծված գերժամանակակից տեխնիկական միջոցներով:

«Օրական իրականացվում է 1000 մ երկարությամբ և 4 մետր լայնությամբ ասֆալտապատում: Արդեն իսկ ավարտվել է 2850 մ երկարությամբ թռիչքուղու ասֆալտապատումը, մնացել է վերջին 1000 մետրը»,- ասաց Միրզոյանը:

Աշխատանքների իրականացման ընթացքում թռիչքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվել է նորով: Նոր LED համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:

Թռիչքուղու աշխատանքներին զուգահեռ իրականացվում էր նաև հարակից հատվածի խոտածածկ տարածքի նորոգում, որպեսզի ապահովվի օդանավակայանին ներկայացվող միջազգային պահանջները: Միրզոյանի խոսքով՝ հողային հատվածը պետք է լինի շատ հարթ և ամուր:

Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004 թվականներին:

Հայերեն English

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը