Պատգամավորն առաջարկում է ԱԱՀ-ից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին նույն վայրում իրացնող տնտեսավարողներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել ՀՀ տարածքում բուծված տոհմային անասուններին ՀՀ տարածքում իրացնող տնտեսավարողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ»-ն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց ԱԺ մայիսի 7-ի նիստի ընթացքում:

«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ ներկրումն ավելացված արժեքի հարկից ազատված է, արտահանումն ավելացված արժեքի հարկից ազատված է, բայց, եթե տոհմային անասնաբուծությամբ որևէ տնտեսություն զբաղվում է Հայաստանի տարածքում, և անասուններն իրացնում է ՀՀ տարածքում, հարկվում է ԱԱՀ-ով: Մեր առաջարկության ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ տարածքում աճեցված տոհմային անասունների իրացումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատվի, որ մեր տնտեսությունները հետաքրքրված լինեն տոհմային անասուններ արտադրել և իրացնել մեր երկրի տարածքում, որ մեր երկրում ունենք ավելի բարձր կաթնատվություն, մսատվություն և այլն»,- ասաց Կարապետյանը:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը