Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է. Միլան Շտեխն՝ Արարատ Միրզոյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Գյուղական տարածքային զարգացման հանձնաժողովի անդամներ:

«Չեխիան Եվրամիությունում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկն է»,-ողջունելով հյուրերին` նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ հայկական կողմը տրամադրված է առավել զարգացնել եղած սերտ հարաբերությունները: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, երկկողմ միջխորհրդարանական կապերի դերը` շնորհակալություն հայտնելով Միլան Շտեխին այս գործում ունեցած զգալի ավանդի համար: Նրա խոսքով` ապագայում եւս ակնկալվում է ակտիվ համագործակցութուն թե՛ միջխորհրդարանական, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի, թե՛ միջազգային կառույցների հարթակներում:

Արժեւորելով Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է: Ըստ նրա` ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ աջակցությունը նաեւ Համաձայնագրի իրականացման գործում:

Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է այն գործընթացներն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխության շրջանում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, անդրադարձել ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումներին ուղղված քայլերին:

Խոսելով Հայաստանի համար զգայուն հարցերից` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության ձեւաչափում լուծելու հայկական կողմի հանձնառությունը` կարեւորելով նաեւ արտաքին հանրության աջակցությունը միջազգային մանդատ ունեցող այս միակ կառույցի գործունեությանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման ընդունման համար` հույս հայտնելով, որ առաջիկայում այն կընդունվի նաեւ Սենատի կողմից:

«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել է Միլան Շտեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից եւս ընդունելու ուղղությամբ:

Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ իր երկիրը բոլոր մակարդակներում սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` հավելելով` ԼՂ հիմախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը` չեխ հյուրը ներկայացրել է իրենց պատվիրակության այցի գլխավոր նպատակը` ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանների կարողություններին, մայրաքաղաքի եւ համայնքների տնտեսական հնարավորությունների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ներդրումներ կատարելու հեռանկարներին:

«Առկա են բոլոր հնարավորությունները նոր թափ հաղորդելու հայ չեխական գործակցությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով»,- նշել է Սենատի փոխնախագահը:

Կարեւորելով համանման այցերը` Միլան Շտեխն Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Չեխիայի Հանրապետություն:

Հայերեն العربية English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա