Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում նկատում է գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունների հաշվեկշռվածություն

2 րոպեի ընթերցում

  Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում նկատում է գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունների հաշվեկշռվածություն

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արարատի մարզում գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունների հետաքրքիր համադրությունը պետք է ստիպի չբացառել որևէ հնարավորություն դրանց զարգացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում անցկացվող «Իմ քայլը հանուն Արարատի մազի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն` գյուղատնտեսական գործունեության, արդյունաբերական գործունեության, նաև տուրիզմի զարգացման, որը ծառայությունների այն բնագավառն է, որ մենք տեսնում ենք Հայաստանում որպես տնտեսական զարգացումների մի ուղղություն: Մարզի հողերի 74 տոկոսից ավելին գյուղատնտեսական նշանակության են: Եվ այս հողերի մշակման հարցում ձևավորվում է նոր մշակույթ, որոնք խոստանում են շատ մեծ արդյունավետություն ու հնարավորություններ գյուղատնտեսության զարգացման հարցում»,-ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով` մարզում շատ այգիներ մշակվում են ինտենսիվ եղանակով և կան հողատարածքներ, որոնք կաթիլային ոռոգման եղանակով են մշակվում: Նրա կարծիքով` տեխնոլոգիական նորարարությունները պետք է լուծեն ամենակարևոր խնդիրը` Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության բարձրացման հարցը: «Ես կարծում եմ, որ մարզում առկա այն համադրությունը` և գյուղատնտեսական, և արդյունաբերական գործունեության բնագավառում, մեզ պետք է ստիպի մտածել լայն, չբացառել որևէ հնարավորություն, որ կարող ենք ունենալ և գյուղատնտեսական, և արդյունաբերական գործունեությունների զարգացման ուղղությամբ»,-եզրափակեց նախարար Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում