Հունիսին Արցախում անցկացվելու են Երևանի օրերը և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի երեկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փոխանցել է քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը, ինչին ի պատասխան Արցախի Հանրապետության Նախագահը իր ջերմ ողջույններ է հղել Երևանի քաղաքապետին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով «Երևանի օրերը Արցախում» ծրագրի մասին, նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ոչ միայն Երևանից Արցախ եկող, այլև տեղի խմբերի՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունը: Արդեն այս ամիս Արցախի թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում՝ քաղաքապետարանի ենթակայության Մհեր Մկրտչյան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններում:

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ:

Քննարկման ընթացքում հնչեց առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում