Սպորտ

Ծաղկաձորում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս 

2 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մայիսի 7-8-ին տեղի է ունենալու«Շախմատային կրթության արդի վիճակըևզարգացման միտումները»խորագրով միջազգային գիտաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Գիտաժողովին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Մայիսի 7-ին մեկնարկող գիտաժողովը արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր 2014 թվականին՝ Երևանում:

Մայիսի 7-ին ժամը 10։15-ից սկսած՝ Ծաղկաձորի Գրողների տանը կարելի է հետևել ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերին, ապա 11։00-ին «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում կմեկնարկի գիտաժողովի հանդիսավոր արարողությունը, որին ներկա կգտնվեն ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բաշար Քուաթլին, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը,ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում