Կարծիքներ

Քաղաքագետն արտասովոր ոչինչ չի տեսնում Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններում

1 րոպեի ընթերցում

 Քաղաքագետն արտասովոր ոչինչ չի տեսնում Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մայիսի 1-3-ն անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով Թուրքիայի հետ համատեղ տակտիկական զորավարժություններում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որևէ արտասովոր բան չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Իսկանդարյանը:

«Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները պլանային են, ռազմական տեխնիկայի ներգրավվածության առումով բավականին մասշտաբային: Այս զորավարժությունը նման է 2017թ. Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Նախորդ տարվա ընթացքում նմանատիպ պլանային զորավարժություններ երկու անգամ են անցկացվել: Սեպտեմբերին՝ Ադրբեջանում, դրանից առաջ մարտին՝ Կարսում, որին մասնակցել է նաև Ադրբեջանը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ զորավարժությունների նման ձևաչափն արդեն սովորական և ընդունված է, իսկ թուրք սպաները ներգրավված են ադրբեջանցի զինծառայողներին վարժեցնելու գործում: Զորավարժություններին ներգրավված է ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հրետանի և տանկեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում