Հարազատները կորցրել են կապը Հայաստան ժամանած Լեհաստանի քաղաքացու հետ. ոստիկանությունը ստուգում է հանգամանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մայիսի 2-ին Հայաստանում Լեհաստանի հյուպատոսից դիմում է ստացել այն մասին, որ Քութայիսիից Հայաստան ժամանած Լեհաստանի քաղաքացու հետ հարազատները կորցրել են կապը:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ոստիկանությունն այս պահին ստուգում է հանգամանքները:

Հայերեն English Русский