Սպորտ

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ից հայաստանցի բռնցքամարտիկները մրցաշարերի կմասնակցեն Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգ կմեկնի 6 բռնցքամարտիկ։ Ահա նրանք. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: Սանկտ-Պետերբուրգ կմեկնի նաև մարզիչ Կարեն Ղազարյանը:

Հավաքականի անդամ եւս 7 բռնցքամարտիկ կմասնակցի Խաբարովսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշայիններ Սամվել Մելիքյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 81 կգ քաշային Արտյոմ Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում