Հասարակական

Չորս օր շարունակ Գյումրին ջազ կլսի

1 րոպեի ընթերցում

Չորս օր շարունակ Գյումրին ջազ կլսի

ԳՅՈՒՄՐԻ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բակում ապրիլի 30-ին «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի բացօթյա համերգով Գյումրիում մեկնարկեց HAY-AT JAZZ նախագիծը:

Ջազային համերգներն անցկացվելու են Գյումրու թանգարանների բակերում՝ 4 օր շարունակ մշակութային կառույցները վերածելով ջազային համերգների հարթակների։ Մանուկյան ընկերության նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ են Գյումրիում անցկացվում Ջազի միջազգային օրվան նվիրված համերգներ: «Բոլորն իրենց համերգները կազմակերպում են Երևանում, մենք էլ որոշեցինք Գյումրիում՝ երկու մշակութային կառույցները միավորելով ու հնարավորություն տալով թանգարանների այցելուներին ջազ լսել, ջազի սիրահարներին՝ թանգարան այցելել»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասաց նախաձեռնության հեղինակ Մկրտիչ Մանուկյանը: Նախագծի կազմակերպիչներն են «Մանուկյան ընկերություն»-ը, «Ջազի հայկական ասոցիացիա»-ն և Գյումրու քաղաքապետարանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում