Հասարակական

Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Լանսերս միջազգային դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Գուրուգրամ քաղաքի Լանսերս միջազգային դպրոցը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն ապրիլի 26-ին համատեղ կազմակերպել են Հայաստանին նվիրված միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքումԼանսերս միջազգային դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի յուրաքանչյուր ոլորտ՝ սկսածհայոցպատմությունից մինչևհայգրականություն, երաժշտություն,պար,կրոն,սպորտևմշակութայինուազգայինխորհրդանիշեր:Բեմըզարդարվածէ եղելհայտնի հայորդիների լուսանկարներով:Աշակերտներից մեկըհայերենովարտասանել է հայմեծագույն գրող ուբանաստեղծՀովհաննեսԹումանյանիհայտնիստեղծագործությունները,ինչպես նաև բանաստեղծի կյանքիցիրենցընկերներինևուսուցիչներինկենսագրականմանրամասներհաղորդել: Ներկայացվել են նաև դրվագներԿոմիտասիևԱրամԽաչատրյանիկյանքից:

Աշակերտների մյուս մասն էլ ներկայացրել է Հնդկաստանում հայկական համայքնի պատմական ներկայությանը վերաբերող փաստեր:Ծրագիրը զարդարել է«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի անդամ՝ՄելինեՄելիքյանի«Ուզունդարա»հայկականավանդականպարը, ինչի շնորհիվ հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելավանդականպարիգեղեցկությունը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան պարոն Աչալ Մալհոթրան:

Որպես երախտիք ի նշան համագործակցության՝«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն դպրոցին է նվիրել հայկական եռագույնը՝ հույս հայտնելով, որ այն իր ուրույն տեղը կգտնի դպրոցում ծածանվող այլ պետությունների դրոշների շարքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում