Հասարակական

Տիգրան Ավինյանը Քաղաքացու օրը տոնում է դստեր հետ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը Քաղաքացու օրը տոնում է դստեր հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու օրը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության հաստատման օրն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով դստեր՝ Սոֆիի հետ դուրս էր եկել Երևանում շրջելու և մասնակցելու Քաղաքացու օրվա տոնակատարություններին:

«Այս օրը, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և առհասարակ ՀՀ ժողովրդի իշխանության հաստատման օրն է: Առավոտվանից դստերս հետ շրջում ենք քաղաքում, հենց այսպես էլ պլանավորել էինք օրն անցկացնել»,- ասաց փոխվարչապետը, ում հանդիպեցինք Մաշտոցի պողոտայում:

Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ մի շարք միջոցառումների են մասնակցել: «Դուստրս մեծ հաճույք է ստանում և չի ցանկանում տուն գնալ»,- ավելացրեց Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում