Սպորտ

Գևորգյանը և Ղուկասյանը կանանց Եվրոպայի առաջնությունում լրացրեցին գրոսմայստերի նորմա 

1 րոպեի ընթերցում

Գևորգյանը և Ղուկասյանը կանանց Եվրոպայի առաջնությունում լրացրեցին գրոսմայստերի նորմա 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարիա Գևորգյանի համար այս նորման արդեն 3-րդն է: «Կանանց գրոսմայստեր» կոչում ստանալու համար, բացի 3 նորմաներից, անհրաժեշտ է ձեռք բերել 2300 վարկանիշ: Գևորգյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2299 կետ:

5 շախմատիստուհի 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և կիսեցին 1-5-րդ հորիզոնականները: Չեմպիոնին որոշելու համար հաշվարկվեցին լրացուցիչ ցուցանիշները: Արդյունքում, Եվրոպայի կանանց չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայան, Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Սեբագը դարձավ փոխչեմպիոն, իսկ Գերմանիան ներկայացնող Եղիսաբեթ Պաեցը՝ նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 6.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 29-րդ, 31-րդ, 32-րդ և 35-րդ հորիզոնականները: Աննա Սարգսյանը վաստակեց 4.5 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում