Սպորտ

Հրանտ Մելքումյանը՝ Դոեբերլի Գավաթի խաղարկության հաղթող

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը՝ Դոեբերլի Գավաթի խաղարկության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթել է Ավստրալիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայում ավարտվեցԴոեբերլի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 9 երկրի 53 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հայ շախմատիստը մրցաշարում տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և վաստակած 7.5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում