Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2019 թվականի ապրիլի 25-ի գիշերային ժամերին կրկին ձյուն է տեղացել: Ըստ առանձին համայնքներից ստացված տվյալների, առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր: Տեղացած ձյան պատճառով ընդհատված են մնում գարնան գյուղատնտեսական, ինչպես նաեւ ճանապարհաշինական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյուն տեղացել է մարզի բոլոր տարածաշրջաններում՝ Գավառում, Վարդենիսում, Սեւանում, Ճամբարակում ու Մարտունիում: Առավոտյան ժամերի արեւային եղանակի ազդեցության տակ այն սկսել է հալվել, ինչը նպաստել է ճանապարհների անցանելի վիճակի պահպանմանը: Դժվարանցանելի վիճակ է Վարդենյաց լեռնանցքում, որտեղ ձյան շերտը կազմել է 15-20 սանտիմետր: «Ճանապարհների անցանելի վիճակը պահպանվում է, օրվա ընթացքում դրանք լրիվ ազատված կլինեն ձյան ծածկույթից: Մտահոգողն այն է, որ տեղումնառատ եղանակների պատճառով ձգձգվում են փոսային նորոգումների աշխատանքները»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Գեղարքունիքի մարզում գործող անասնապահական ֆերմերային տնտեսությունների ղեկավարների կարծիքով՝ ապրիլին հաճախակի տեղացած ձյան պատճառով արոտի շրջանը ցածրադիր գոտիներում կսկսվի մոտ 10, լեռնային գոտիներում՝ մոտ 1 ամիս ուշացումով:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը