Հայոց ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանն իր հարգանքի տուրքը մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը վերապրած, Կարսից գաղթած Եպրաքսյա տատիկի՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու ցանկությունն ի կատար ածվեց:

Ինչպես «Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ տատիկի հարազատները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամից նախապես անցագիր էին ստացել, որ Եպրաքսյա տատիկին կարողանան մեքենայով հասցնել մինչ հուշահամալիր, դրանից հետո սայլակով ուղեկցել:

Ծաղիկներ խոնարհելուց հետո Եպրաքսյա տատիկը խոսեց նաև լրագրողների հետ, պատմեց, թե ինչպես է գաղթել: «Կարսից գաղթել ենք Օշական, հետո գնացել Աշտարակ, Եղվարդ, սակայն մարդկանց համար այնտեղ արդեն տեղ չկար: Հետո գնացել ենք Գյումրի: Այնտեղ հանդիպել ենք Ասքանազ Մռավյանին (եղել էԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ, հեղափոխական, պետական գործիչ, տարբեր թերթերի խմբագիր-խմբ.), ով մեզ տարավ երկու հարկանի տուն: Նա մեզ ասաց՝ մտեք այստեղ, յոլա գնացեք, մինչև տեսնենք, ինչ է լինում»,- պատմեց տատիկը:

Թեև Եպրաքսյա տատիկը ֆիզիկապես չկարողացավ շարունակել պատմությունը, սակայն պատմելու շատ բան ուներ:

Եպրաքսյա Գևորգյանի անձնագրում որպես ծննդյան տարեթիվ նշվում է 1914 թ., սակայն ինչպես նրա թոռն է նշել՝ տատիկը ավելի վաղ է ծնվել ևօրերս նշել է 108-ամյակը:

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ