Մեր անցյալի և ներկայի իրավունքները պաշտպանելու ճիշտ ճանապարհ ենք ընտրել. Գագիկ Հարությունյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «մենք մեր անցյալի և ներկայի իրավունքները պաշտպանելու ճիշտ ճանապարհ ենք ընտրել»: Նա առանձնացրեց Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի շրջանակում ձևավորված իրավաբանների խմբի աշխատանքը, որն ուղղված է ցեղասպանության իրավական խնդիրների վերլուծությանը:

«Բավական լուրջ հետազոտություններ են արվել, տեսնենք, թե առաջիկայում դրանք ինչպես կարելի է օգտագործել: Խնդիրն այն է, թե մենք այսօր ինչ քայլեր պետք է անենք, որ ավելի արդյունավետ լինի: Իմ կարծիքով, այս տեսանկյունից շատ կարևորվում է իրավական մոտեցումների խնդիրը, որն ունի շատ ծալքեր: Ամբողջ տարի իրավաբանների խումբն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տարել և հիմա էլ դրանք շարունակվում են, հասկանալու համար, թե ինչպես և ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել, թե ինչ ուղղությամբ ու ինչպիսի հարցադրումներ պետք է կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այդ իրավական փաթեթի իրականացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաև արխիվային ուսումնասիրությունների, փաստերի: Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ իրավունքն էմոցիա չի սիրում, պետք է հստակ փաստեր լինեն:

«Խնդիրն այն է, թե ինչ փաստաթղթեր, հիմնավորումներ կան և ինչպես կարելի է բարձրացնել հարցը, ով է իրավահաջորդը, որ հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն, որովհետև ցանկացած քայլ, որ կարող է բերել ձախողման, կարող է վտանգավոր նախադեպ լինել: Այստեղ պետք է զգույշ գործել»,- հավելեց նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը,Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի`ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանըև այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա,Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում