Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը ապրիլի 23-ին մասնակցեց Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված՝ «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» խորագրով կլոր սեղանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ձեռնարկը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքը, Միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։

Կլոր սեղանի բացման խոսքով ելույթ ունեցավ ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Կորինևիչը։ Գիտնականը համերաշխություն հայտնեց հայ ժողովրդին, խոսեց «ցեղասպանություն» եզրույթի պատմության մասին։

Դեսպան Սեյրանյանը նախ ներկաներին շնորհավորեց Ուկրաինայում անցկացված ժողովրդավարական, թափանցիկ նախագահական ընտրությունների առթիվ, այնուհետև հանգամանալիորեն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա միջազգային ճանաչմանն ու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Կլոր սեղանին ելույթներով ու զեկույցներով հանդես եկան Ուկրաինայում Կիպրոսի դեսպան Լուիս Տելեմախուն, Սլովենիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մաթեա Կրախունը, Լվովի արվեստի ազգային ակադեմիայի դոցենտ, հայտնի հայագետ Իրինա Հայուկը, Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության դիտորդական խորհրդի անդամ Իոսիֆ Զիսելսը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։

Ձեռնարկին ներկա էին անվանիբուհի բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։

Հայերեն English

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները