Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը Գրենկե Օփենում կիսեց 1-8-րդ հորիզոնականները

1 րոպեի ընթերցում

Սամվել Տեր-Սահակյանը Գրենկե Օփենում կիսեց 1-8-րդ հորիզոնականները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳրոսմայստերՍամվել Տեր-Սահակյանը Գերմանիայի շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանըներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-8-րդ հորիզոնականները:Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Տեր-Սահակյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Դանիել Ֆրիդմանը, ովիրավունք ստացավ մասնակցելու Գրենկե Չեսս Կլասիկ սուպերմրցաշարին: Արամ Հակոբյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 21-րդ հորիզոնականը:

Գերմանիայում ավարտվեց Եվրոպայի ամենախոշոր՝ Գրենկե Չեսս Օփենմիջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 904 շախմատիստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում